ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ազատության համար դատարանի կողմից սահմանված 5 միլիան դրամ գրավը վճարվել է, և նա ազատ է արձակվել: Գրավը վճարվել է գիշերը: Այս մասին հայտնել է վերջինիս փաստաբան Միհրան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ նույն Մարտի 1-ի գործի շրջանակներում երեկ դատարանը 2-ամսյա կալանք սահմանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար: