Քաղաքական 

Հունաստանի վարչապետը ստանձնել է Եվրոպայում 21-րդ դարի ամենաողբերգական հրդեհի քաղաքական պատասխանատվություն

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ստանձնել է երկրի մեծ մասում բռնկված անտառային հրդեհների քաղաքական պատասխանատվությունը: Հուլիսի 27-ին տեղի ունեցած կառավարության արտահերթ նիստի ժամանակ նա հայտարարել է, որ իր կառավարությունը չի հրաժարվելու քաղաքական պատասխանատվությունը ստանձնելուց:

Ավելի վաղ մի շարք փարձագետներ հայտարարել էին, որ Հունաստանում շատ տներ կառուցված են անտառին շատ մոտ, և հրշեջներն ուղղակի չեն հասցրել ժամանակին օգնության հասնել այնտեղ բնակվողներին: Ցիպրասը նշել է, որ կատարված ողբերգությունից պետք է դասեր քաղել, հասկանալ, որ երկրում շատ խախտումներ են թույլ տրվել:

Հիշեցնենք, որ վերջին տեղեկություններով, Հունաստանում անտառային հրդեհների զոհ է դարձել 87 մարդ: 21-րդ դարում Եվրոպայում որևէ հրդեհ այսքան մեծ թվով մարդու կյանք չի խլել:

 

Նույն շարքից