Քաղաքականություն 

Ռոբերտ Քոչարյանը քնաբեր էր խմել ու քնել. Ինչու Քոչարյանը չի ստացել դատարանի ծանուցագիրը

analitik.am

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը լավ ծանոթ չէ դատարանի կողմից կայացված որոշմանը, քանի որ այն ուշ ժամի է ստացվել և այն բավականին ծավալուն է: Այս մասին Սահակյանը հայտարարեց այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Սահակյանի խոսքերով, պետք չէ իրենց տալ հարցեր, որոնք խախտելու են այն փաստաթուղթը, որի տակ իրենք ստոագրելու են: Խոսքը վերաբերում է նախաքննության գաղտնիքը բացահայտելուն:

«Հիմա բուն գործի մասին: Մենք խոսում ենք ոչ թե Ռոբերտ Քոչարյանի գործի մասին, այլ այն քրգործի, որն ունի մեկ համար՝ այն ամբողջ քրեական գործն է՝ սկսած մարտի 1-ի իրադարձություններից մինչ օրս: Ասեմ, որ մեզ համար որպես ելակետ հանդիսանալու է ՀՔԾ հաղորդագրությունը, որովհետև այն իրավունք ունենք վերլուծելու: Ռոբերտ Քոչարյանի մեղադրանք առաջադրվեց հուլիսի 26-ին: Նրան հրավիրել էին որպես վկա, բայց հենց սկզբից ասացին, որ որոշել են հարցաքննել որպես մեղադրյալ: Ինձ էլ են նման մեղադրանք առաջադրել, հետո կարճել են հանցակազմի բացակայության պատճառով: Ես համոզված եմ, որ այս գործը նույն վախճանն է ունենալու: Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք չի տվել, թեև մենք պատրաստվել էինք մանրամասն ցուցմունքի: Քոչարյանը ծանոթանում էր մեղադրանքի որոշմանը, ես չէի ծանոթանում: Երբ նա հայտարարեց, որ ցուցմունք չի տալու, ինձ այդ պահին չէր հետաքրքրում բովանդակությունը: Ես չէի կասկածում, որ նրան կկալանավորեն: Հետո կատարավեցին այն անհրաժեշտ գործողությունները, որոնք կատարվում են: Ես նկատեցի հետևյալը. Նախ սենյակում գտնվում էին մեկից ավելի մարդիկ, նրանցից մեկը վերցրեց Քոչարյանի փոքրիկ ցուցմունքը՝ 17-18 տող և դուրս եկավ սենյակից, մի քանի րոպեից վերադարձավ և բերեց խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին որոշումը: Մտածում էի, որ կձերբակալեն, չէի սպասում, որ բաց կթողնեն: 136 էջանոց փաստաթուղթ տվեցին, 13 էջից բաղկացած որոշումը և ասացին, որ մենք ազատ ենք: Դուրս գալուց հետո Քոչարյանին ասացի, որ հավանաբար հուլիսի 27-ին նիստ կնշանակվի: Ժամը 21:35-ին ինձ դատարան ներկայանալու ծանութագիր է հանձնվել 22:00-ին կայանալիք նիստի մասին: Մտավախություն ունենալով, որ կարող են նիստն առանց մեզ սկսել՝ գնացի դատարան, պարզվեց, որ Քոչարյանին ծանուցագիր չի հանձնվել: Պատճառն այն է, որ նա հոգնածության պատճառով քնաբեր հաբ է խմել ու քնել: Այս մասին ասվել է դատական նիստում»,-ասաց Սահակյանը:

Նույն շարքից