Քաղաքականություն 

Մարտի 1-ը պետք է ամբողջությամբ բացահայտվի. Քոչարյանի փաստաբան

analitik.am

Իրականում մարտի 1-ի դեպքերը պետք է ամբողջությամբ բացահայտվեն: Այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ խնդիրը չպետք է կոծկվի, ամեն ինչ պետք է լինի թափանցիկ, պարզաբանվի, որպեսզի բոլորի համար ամեն ինչ հասկանալի լինի:

Օրբելյանի խոսքերով, Քոչարյանի մասով գործընթացն այնպես, ինչպես հիմա տեղի է ունենում, ապօրինի է, և մեծ ռիսկ ունի ՀՀ քաղաքացիների և երկրի համար լրջագույն խնդիրներ առաջացնելու համար. «Եթե նախկին նախագահի մասով նման պրոցեսներ են տեղի ունենում, պատկերացնում եմ, թե ինչ կարող է լինել շարքային քաղաքացիների մասով»:

Փաստաբանը նշեց, որ ներկայացված նյութերում չի խոսվում այն մասին, թե կոնկրետ ինչի համար է Քոչարյանը մեղավոր, ուղղակի ինչ-որ իրադարձությունների մասին է խոսվում, որից հետո նշվում, որ նա մեղավոր է. «Մենք չենք կարողանում հասկանալ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը: Ապացույցների մեջ էլ ուղղակի ապացույց չկա: Մինչև վերջ ես չեմ կարողանում հասկանալ մեղադրանքը: Փաստեր են նկարագրվում, որից հետո խոսվում է 300.1 հոդված-ի մասին, որը վերաբերում է Սահմանադրական կարգը տապալելուն: Այն արարքը, որը կատարել է, մենք չենք կարողանում հասկանալ: Ես հանցագործության հանցակազմի էլեմենտը չեմ կարողանում հասկանալ, որպեսզի կարողանանք անձին պաշտպանել կամ չպաշտպանել»:

Նույն շարքից