Քաղաքականություն 

Քոչարյանի փաստաբանը ցանկանում է, որ գործին միջամտի Նիկոլ Փաշինյանը

analitik.am

Շատ դժվար կլինի արդարացնել Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը:

Սահակյանի խոսքերով, երբ հուլիսի 3-ին տարածվեց հաղորդագրությունը, պարզ դարձավ, որ ՀՔԾ անձնակազմի մի ստվար զանգվածը զբաղվել է այս գործի քննությամբ, իրենց կարծիքով նախապատրաստել են բավարար նյութեր, որպեսզի կալանավորի Ռոբերտ Քոչարյանին. Դատախազությունը բնականաբար ներգրավված է այս գործում:

«Այս գործով դրսևորված իրավական անգրագիտություն այնքան պարզունակ է: Հիմա կարող եք ասել, թե բոլորին ասում ենք անգրագետ, բայց հետո կտեսնեք, որ մենք ճիշտ ենք, ասաց բանախոսը Փաստաբանի խոսքերով, եթե այդքան ստվար զանգված նման ձևով մոտեցել է հարցին, թաքցրել քրեական գործի նյութերի մի մաս, չի տրամադրում մեզ, խախտում է զենքերի հավասարության սկզբունքը, դժվար է լինելու արդարացնել Քոչարյանին։ Մի դեպքում հեշտ կլինի, եթե գործընթացին միջամտի վարչապետը: Նա կարող է հանձնարարել գլխավոր դատախազին մանրամասն նայել: Եթե անի, գուցե իրավիճակը հեշտանա: Մենք պատրաստ կլինենք արդարացնել, եթե մեզ հնարավորություն տրվի բացահայտել այն, ինչը հիմա չենք կարողանում»:

Նույն շարքից