Քաղաքականություն 

Մի քանի օր առաջ Արարատում փաստացի ռազմական դրություն է մտցվե՞լ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

analitik.am

Մի քանի օր առաջ Արարատի մարզում փաստացի ռազմական դրություն է մտցվել: Այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով, որ այն հանգցնելու գործին ներգրավվել են տեղի զինծառայողները. «Հիմա ստացվում է, որ սահմանադրական կարգը Արարատում տապալվա՞ծ է»:

Այսպես Սողոմոնյանը պատասխանեց դիտարկմանը, որ 2008 թվականի հայտնի դեպքերի ժամանակ, ըստ տեղեկությունների, մասնակցություն է ունեցել նաև բանակը, ինչն էլ թույլ է տալիս որոշ շրջանակների պնդել, որ փաստացի ռազմական դրություն է մտցվել և սահմանադրական կարգ է տապալվել:

Փաստաբան Արամ Օրբելյանն իր հերթին հայտարարեց, որ Սահմանադրության մեջ որևէ կետ չկա այն մասին, որ զորքի օգտագործումը նշանակում է ռազմական դրություն. «Սահմանադրության մեջ խոսվում է, որ արտաքին հարձակման ժամանակ մտցվում է ռազմական դրություն և որոշում է կայացվում զորքի օգտագործման մասին: Բայց չի ասվում, որ դա միակ դեպքն է զորքի օգտագործման մասին որոշման համար»:

Փաստաբան Սարգիս Գրիգորյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանի իրավական համակարգում մինչև 2008 թվականի դեպքերը եղել է արտակարգ դրության երկու նախադեպ՝ 1993 թվականին և 1996 թվականի հայտնի դեպքերի շրջանակներում, երբ ԶՈւ-ն կիրառվել է X նպատակի համար:

Նույն շարքից