Քաղաքականություն 

Մի քանի հոգնած ՀՀՇ-ականներ կան, որ..․ Քոչարյանի գրասենյակի ղեկավար

analitik.am

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկոտր Սողոմոնյանը վստահ է, որ այն, ինչ հիմա կատարվում է, քաղաքական և անձնական հաշվեհարդար է, որի նպատակն ամենևին էլ մարտի դեպքերը բացահայտել չէ:

Պատասխանելով Լևոն Տեր-Պետրոսյանին որպես վկա կամ որևէ կարգավիճակով գործին մասնակից դարձնելու մասին հարցին՝ Սողոմոնյանը նշեց, թե հիմա ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի, Միքայել Հարությունյանի և Խաչատուրովի հետ ինչ-որ բան արել ու այլ դերակատարներ չեն եղել. «Մի քանի հոգնած ՀՀՇ-ականներ կան, որ ասում են Ռոբերտ Քոչարյանը սահմանադրությունը խախտել է, բանակը ներ է քաշել քաղաքական գործընթացների մեջ: Ներողություն, այդ ո՞վ էր Պաշտպանության փոխնախարարներին ներքաշում քաղաքական պրոցեսների մեջ, ո՞վ էր ԵԿՄ-ն ներքաշում: Հիմա այդ մարդիկ ուր են: Այսինքն ոչ ոք մեղավոր չէ, Ռոբերտ Քոչարյանին պետք է 48 ժամում կալանավորել, մենք նայենք ուրախանանք»:

Նույն շարքից