Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

«Պետք է քանդվեն գործող սահմանադրական ինստիտուտները և ստեղծվի նորը». Սարգիս Գրիգորյան

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը Վիկտոր Սողոմանյանն ապօրինի է համարում։ Այսօր հրավիրված ասուլիսում Սողոմոնյանն ու ՀՀ երկրորդ նախագահի փաստաբաններն իրենց անհամաձայնությունն են հայտնել Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքների կապակցությամբ ու նշել են, որ պահանջելու են փոխել խափանման միջոցը․ «Մենք անպայման բողոքարկելու ենք մեղադրանքն ու հարուցված քրեական գործը», - նշեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Սարգիս Գրիգորյանն այսօր, գործից ներկայացնելով մանրամասներ, նշեց, որ հիմնական շեշտադրումը դնելու է այն սպառնալիքների վրա, որ 2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելու ՀՀ նախագահի հրամանագիրն ամբողջությամբ համապատասխանում է օրենսդրությանը և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին: Պաշտպանի խոսքով, ՀՀ նախագահը մարտի 1-ի դրությամբ ուներ սահմանադրական պարտականություններ և իրավունքներ՝ հայտարարելու արտակարգ դրություն, եթե կային վտանգներ: «Մենք խոսում ենք անվտանգության սպառնալիքների մասին, որոնք եղել են ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին։ Չպետք է մոռանանք, որ այդ ընթացքում կար լարվածություն նաև առաջնագծում»,- ասաց Սարգիս Գրիգորյանը։

Փաստաբանն, անդրադառնալով զինված ուժերի ներգրավմանը ներքին կյանքին, ընդգծեց․ «Սահմանադրությունում հստակ նշված է, որ զինված ուժերն ապահովում են Հայաստանի անվտանգությունը, իսկ անվտանգություն ասելով պետք է հասկանալ նաև ներքին անվտանգություն ու մարդու անվտանգություն»:

Սարգիս Գրիգորյանը խոսելով սահմանադրական կարգի տապալման մասին, որում էլ մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, նշեց՝ պետք է քանդվեն գործող սահմանադրական ինստիտուտները և ստեղծվի նորը։ Պաշտպանը վստահ է, որ այս որոշումով Սահմանադրական ինստիտուտը Հայաստանում չի վերացվել և նորը դեռ չի ստեղծվել:

Նույն շարքից