Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Մոսկվայում խիստ քննադատել են Յուրի Խաչատուրովի հետ կապված ԱԳՆ հայտարարությունը

analitik.am

ՌԴ-ն ոչ պրոֆեսիոնալ է համարում ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի  փոփոխության անհրաժեշտության հետ: Այս մասին հայտնում է ТАСС -ը՝ հղում անելով Մոսկվայի բարձրաստիճան դիվանագետին:

«Այսօր ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն արեց մի առաջարկի՝  կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթաց սկսելու  մասին, որն իր ոչ պրոֆեսիոնալիզմով զարմացրեց ՀԱՊԿ անդամ երկրներին» ,- հայտնել է գործակալությանը բարձրաստիճան դիվանագետը :

Նա նաև նշել է, որ նման հայտարարություններ  լսելն առավել տարօրինակ է, երբ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն անդրադարձել արտաքին քաղաքական գերատեսչությունների կազմի վրա, որն էլ ՀԱՊԿ-ին  վերջերս ներկայացրել է հենց Խաչատուրովի թեկնածությունը, և որ ամենակարևորն է, տեղյակ է, որ հենց Հայաստանը պետք է սկսի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի, որն այդ պետության ներկայացուցիչն է,  հետկանչի գործընթացը:

Աղբյուրը նաև նշել է, որ հենց Երևանը պետք է գրավոր տեղեկանք ներկայացնի ՀԱՊԿ, որից հետո միայն կսկսվի գլխավոր քարտուղարի լիազորությունների դադարեցման գործընթացը. «Եթե Երևանում որոշել են, որ պարոն Խաչատուրովն այլևս իրենց հարմար չէ այդ պաշտոնի համար, ապա Հայաստանից պետք է համապատասխան գրավոր տեղեկանք բերվի ՀԱՊԿ, և միայն դրանից հետո կսկսի պաշտոնական գործընթացը և ոչ թե փոփոխության, այլ լիազորությունների դադարեցման գործընթացը»,- նշել է զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 

Նույն շարքից