Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Լավրովը՝ Յուրի Խաչատուրովի լիազորությունները դադարեցնելու մասին. ՌԴ ԱԳՆ պարզաբանում

analitik.am

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում բացատրել է , թե ինչպիսին են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունները՝ վերջինիս  առաջադրված մեղադրանքով պայմանավորված,  հետկանչելու ընթացակարգերը: Այս մասին տեղեկացնում  է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով   ՌԴ արտգործնախարարության տարածած պարզաբանմանը:

«ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից  Յուրի Խաչատուրովի  փոփոխման վերաբերյալ արված հայտարարության մասով անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ  հուլիսի 27-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ ՄՆացականյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի  ժամանակ հայկական կողմին  անհրաժեշտ պարզաբանումները տրվել են: Մասնավորապես, նշվել է, որ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, հենց հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի  իր քաղաքացուն ՀԱՊԿ գլխավոր քարուղարի պաշտոնից հետկանչելու գործընթացը, եթե նման հետկանչի մասին  որոշում է կայացվել  Երևանում», - ասված է ՌԴ ԱԳՆ  պարզաբանման մեջ:

 

Նույն շարքից