Գիտություն Հասարակություն 

Արայիկ Հարությունյանը հյուրընկալել է մարսելաբնակ Արա Խաչատուրյանին

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է մարսելաբնակ հայազգի լեռնագնաց, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամ Արա Խաչատուրյանին: Վերջինս պատմել է իր խաղաղության վազքի մասին, որը մեկնարկել էր այս տարվա ապրիլի 7-ին Մարսելից և ավարտվել հուլիսի 21-ին՝ Երևանում: Մարաթոնի ընթացքում Արա Խաչատուրյանն անցել է 11 երկիր, 500 քաղաք՝ հաղթահարելով շուրջ 5000 կմ տարածություն: Նա կարևորել է երիտասարդների շրջանում կրթության և խաղաղության գնահատման խնդիրը:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արա Խաչատուրյանի նախաձեռնությունը կամքի և համառության լավագույն օրինակ է՝ հաջողություններ մաղթելով նրան իր հետագա գործունեության մեջ:

Նույն շարքից