Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ-ն մոռանում է, թե ինչ ջանքեր է հաղթահարել ՌԴ-ն ՀՀ ներկայացուցչին ՀԱՊԿ ԳՔ նշանակելու համար. Եվսեեվ

analitik.am

Ռուս ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների Ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեեվը Rusarinfo.ru կայքին տված հարցազրույցում ասել է, որ գործող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին առաջադրված մեղադրանքն արմատապես սխալ քայլ է, ինչն էլ Ռուսաստանում լուրջ թյուրըմբռնումներ է առաջացրել։ 

«Դա կլիներ Հայաստանի ներքին գործը, եթե այդ մարդը համապատասխան ստատուս չունենար։ Եթե Հայաստանի ղեկավարությունն ուզում էր իրականում լուծել այդ խնդիրը, ապա մինչև քրեական գործի հարուցումը և մեղադրանքի առաջադրումը, ամենայն հավանականությամբ, կքննարկեր այդ հարցը ՌԴ-ի հետ։ Հիմա ստացվում է, որ հարուցված քրեական գործը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ է, և սա այն դեպքում, որ ՀԱՊԿ-ում  Ղազախստանն, օրինակ, 

Ղարաբաղի հարցում պաշտպանում է Ադրբեջանին։ ՀԱՊԿ-ում արդեն իսկ բավականին խնդիրներ կան, իսկ Հայաստանի ղեկավարությունը փորձում է ՌԴ-ի համար հավելյալ խնդիրներ ստեղծել։

Նրա խոսքերով, ռուսական կողմը կարող է Խաչատուրովի հեռանալը հաղթահարել, բայց, ամեն դեպքում, նրա համար մնում է անհասկանալի, թե ինչպես են այսօրինակ գործողություններն իրականացվում առանց նախապես համաձայնացնելու։

Վլադիմիր Եվսեեվը կարծում է, որ հայկական կողմը երևի մոռանում է, թե ինչ ջանքեր են պահանջվել Հայաստանի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու համար և ինչ խոչընդոտներ է հաղթահարել ՌԴ-ն այդ նշանակման համար։

Նույն շարքից