Հուլիսի 28-ին, ժամը 18:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի պատուհանի վերևի հատվածից քարեր են պոկվել և ընկել, առկա են կախված քարեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շենքի պատից պոկվել և ընկել է 4 քար. այլ քարերի ընկնելու վտանգը չկա:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: