Քաղաքական Ֆեյսբուք 

Քոչարյանը Տեր-Պետրոսյանի ավազակապետությունը վերածեց մաֆիոզապետության. Մարտիրոսյան

«Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվում է արդարադատություն: Ընդ որում` տարօրինակորեն մեղմ: Առաջադրված է միայն մեկ մեղադրանք, երբ ամենայն հավանականությամբ, հանցանքները հարյուրների են հասնում:
Պետք չէ նաև մոռանալ, որ Քոչարյանն այն մարդն է, որ Տեր-Պետրոսյանի ավազակապետությունը վերածեց մաֆիոզապետության` դառնալով մաֆիայի վերափոխված պետական ապարատի գլուխ: Իսկ վենդետա բառը մաֆիայի ոլորտից է: Հետևաբար եթե անգամ սա ժողովրդի վենդետա համարենք` դարձյալ օրինաչափ է: Թեև, սա ոչ թե վենդետա է, այլ զարմանալիորեն միայն մեկ հանցագործություն արտացոլող մեղադրանք:
Մյուս կողմից` սա լինելու է Հայաստանի նոր իշխանության փորձաքարը: Բացառված չէ, որ Սերժ Սարգսյանը չվերադառնա Հայաստան, իսկ Միքայել Հարությունյանին ձերբակալելն այլևս անհնար է թվում: Վերջինս, ըստ որոշ տեղեկությունների` Ռուսաստանի քաղաքացիություն ունի, որը նշանակում է, որ այդ երկիրն իր քաղաքացուն որևէ պարագայում չի արտահանձնելու: Դա արգելված է ՌԴ սահմանադրությամբ: Միակ բռնված խոշոր ձուկն այս պահին Քոչարյանն է: Եվ եթե պետական մեղադրանքը կառուցվի այնպես, որ հնարավոր չլինի կալանավայրում երկարաժամկետ կեցություն ապահովել նախկին նախագահին, ապա ժողովրդական հիասթափությունն աննախադեպ չափեր կընդունի: Այս պայքարին Քոչարյանը լրջորեն է լծվել: Իսկ իշխանությունը ետդարձի ճանապարհ այլևս չունի և պարտավոր է հաղթել»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը

Նույն շարքից