Արցախում որոշ մարդկանց կողմից մի քանի օր առաջ տեղադրվել է Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի Աղդամի ճակատի հրամանատարներից Ալահվերդիև Բագիրովի, ով նաև Ադրբեջանի հերոս է, մի քանի օր առաջ տեղադրված հուշաքարը։ Նախաձեռնության հեղինակներից Ռազմիկ Պետրոսյանը, ով ներկայանում է որպես պատերազմի մասնակից, հայտարարել է, թե ադրբեջանական վանդալիզմի ֆոնի վրա այս գերեզմանաքարի առկայությունը նաև հայերի հանդուրժողականության մասին է վկայում: Նա նաև նշել է, որ գերեզմանաքարը տեղադրվել է դեռ 1994 թվականին, իսկ հիմա ուղղակի թարմացվել է: Տեղադրված գերեզմանաքարը երկար կյանք չի ունեցել, այն ոչնչացվել է:
Թեմայի շուրջ Analitik.am-ի աղբյուրները հայտնեցին, որ գերեզմանաքարի բացմանը մասնակցել է նաև Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը: Պարզեցինք նաև, որ տեղադրված գերեզմանաքարից քիչ հեռու՝ մոտ 50 մետր, գտնվում է նույն մարդու գերեզմանը:
Ինչ վերաբերում է տեղադրված հուշաքարը կոտրողներին, ապա, ըստ որոշ տեղեկությունների, նրանք վրդովված են, քանի որ Արցախյան պատերազմի տարիներին հարազատների են կորցրել նաև Բագիրովի պատճառով, այսքան տարի ձեռք չեն տվել առկա գերեզմանաքարին, սակայն երբ նոր հուշաքար է տեղադրվում՝ մատուցվելով որպես հանդուրժողականության քայլ, արդեն անընդունելի է։ Նշենք, որ չի կոտրել 90-ականների գերեզմանը, այլ կոտրել են նոր տեղադրված հուշաքարը: