Հասարակություն Պատահարներ 

Զանգել և ասել են՝ գողին իմանալու համար «Ոսկե հորթը» ֆիլմը նայիր

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՝ երեկ հուլիսի 28-ին զավեշտալի դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Մարզի գյուղերից մեկի բնակիչ 63-ամյա Հրաչյա Ղադիմյանը Ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ նույն օրն առավոտյան իր ծանոթ հարևան գյուղի բնակիչ 46-ամյա Գրիգոր Գրիգորյանը Արտաշատ քաղաքից դեպի Դալար գյուղ տանող ճանապարհի վրա գտնվող թիվ 2-րդ հասցեից գողացել է իրեն պատկանող 3 բադերը, 3 սագերը և 9 նապաստակ։ Ահազանգով ժամանել են Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ բադերը տանելուց հետո տուժած քաղաքացին հեռախոսազանգ է ստացել, ում ասել են, որ բադերը, սագերն ու նապաստակները գողացողի տեղն իմանալու համար դու պետք է նայես հայտնի «Ոսկե հորթը» ֆիլմը, որ բադերը տարել է մեր օրերի Պանիկովսկին։

Մանրամասն՝ shamshyan.com

 

Նույն շարքից