Հայաստան Քաղաքականություն 

Հայկ Մարությանը՝ ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու. Պաշտոնական

analitik.am

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն լինելու է դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո): Նման որոշում քիչ առաջ կայացվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստի ժամանակ:

Ընտրությունը տեղի է ունեցել երկու փուլով: Առաջին փուլում հաղթել են Հայկ Մարությանը և Ալեն Սիմոնյանը, իսկ արդեն 2-րդ փուլում Հայկ Մարությանը շանս չի տվել իր մրցակցին:

Հարկ է նշել՝ դեռ պարզ չէ, թե ինչպես է ԵԼՔ-ը մասնակցելու ընտրություններին՝ դաշինքով, թե՝ առանձին: Վարչապետ Փաշինյանի կուսակցության վարչության նիստում այդ հարցը չի քննարկվել:

Նույն շարքից