Այսօր տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստը: Նիստի ընթացքում, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, որոշում կայացվեց Երևանի քաղաքապեtի ընտրություններում առաջադրել Հայկ Մարությանի (Կարգին Հայկո) թեկնածությունը:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է ԵԼՔ-ը մասնակցելու ընտրություններին՝ դաշինքով, թե՝ առանձին, այդ հարցը դեռ լուծված չէ, նիստի ժամանակ հարցը չի քննարկվել:
Նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչպիսին է ըստ իրեն կատարված ընտրությունը, ասաց՝ հետաքրքիր:
Այլ հարցերի վարչապետը չպատասխանեց՝ ներողություն խնդրելով ու հեռանալով: