Հայաստան Քաղաքականություն Ֆեյսբուք 

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը վերապահում ունի Կարգին Հայկոյի թեկնածության մասով

analitik.am

Այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հայկ Մարությանին: Իմ վերապահ աջակցությունն եմ հայտնում Հայկ Մարությանին: Հարգելի հայրենակիցներ, երևանցիներ, միասին ամենաբարձր արդյունքների ենք հասնելու: Միացե՛ք քարոզարշավին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում որոշում է կայացվել Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրել Հայկ Մարությանի (Կարգին Հայկո) թեկնածությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրությունը հետաքրքիր էր որակել:

 

Նույն շարքից