Հասարակություն 

Լույս Արցախին նախաձեռնության հայտարարությունը

analitik.am

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ կապված Արցախի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների արտահայտած մտքերից պարզ է դառնում, որ Արցախի Աժ ճահճացած է և հավատարիմ է Հայաստանյան հին ռեժիմին, ինչը յուրօրինակ վտանգ է ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության և Արցախի անվտանգության համար: Արցախի ներկայիս իշխանության պահպանումը բերում է ոչ թե բարեփոխումների, այլ ամրապնդում է նախկին քրեաօլեգարխիկ համակարգի հանցավոր հիմնադիրների պաշտպանությունը:

Արցախի իշխանությունները ոչ միայն ՀՀ-ի նախկին ռեժիմի ջահակիրներն են, այլ նաև մասնակից են մի շարք հանցագործությունների, այդ թվում նաև 2008թ. Մարտի 1-ի:

Արցախի ԱԺ-ից տեսակետ հայտնող պատգամավորները իրենց վերջին ճիգերը գործադրելով փորձում են պաշտպանել և արդարացնել իրենց քաղաքական երեք կնքահայրերի` Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, ինչպես նաև Լ.Տեր-Պետրոսյանի ոչ ազգանպաստ հակապետականամետ և հանցավոր գործունեությունը: ՀՀ ( Արցախը ներառյալ) անվտանգության թուլացման, տնտեսական անկման, արտագաղթի աճման, համատարած աղքատության մեղավորները միանշանակ ՀՀ երեք նախագահների համապատասխան ժամանակաշրջանի պատասխանատուներն են Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և նրանց սպասարկող քաղաքական ուժերն ու անհատները, ովքեր ունեն իրենց անձնական շահադիտական կախվածությունը ՀՀ նախկին քրեածին ռեժիմի պարագլուխներից:

Այս քաղաքական ուժերն ու անհատները պետական միջոցներից արտոնյալ օգտվողներ են, ովքեր իրենց կյանքն ու գործունեությունը շարունակել չեն պատկերացնում առանց իրենց քաղաքական նախահայրերի:

Կոչ ենք անում Արցախի ժողովրդին չտրվել այսպես կոչված քաղաքական դեմքերի և “հեղինակություների” խիղճ աղերսող, Հայաստանյան իրականության հետ չհամընկնող հայտարարություն- կոչերին:Բարձր պահելով քաղաքացիական գիտակցությունը սատարել Հայ ժողովրդի զարթոնքը` Թավշյա Հեղափոխությունը, պահանջատեր և աջակից լինել Հայրենիքը արկածախնդիր ու հանցագործ տարրերից մաքրելու գործընթացին:

Մեր միասնական և համառ պայքարով պահանջենք Արցախի նախագահի և ԱԺ-ի հրաժարականը:

Արտահերթ ու արդար ընտրություններով Արցախում ձևավորել նոր իշխանություն, որի քաղաքական տեսակետները կհամընկնեն Նոր Հայաստանի քաղաքական դիրքորոշումներին:

Համոզված ենք, որ Արցախի արդարամիտ ժողովուրդը զգոն է և ընդունակ է դրսևորելով համառ կամք, կրկին անգամ ապացուցելու, որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է և նրանք ունեն նույն քաղաքական և կառավարման տեսակետները:

Լույս Արցախին նախաձեռնություն

Նույն շարքից