Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Իմ մոտեցումները նախնական համընկնում են կուսակցության մոտեցումների հետ. Հայկ Մարության

analitik.am

Երեկ՝ հուլիսի 29-ին, Քաղաքացիական պայմանագիր կուսակցութան վարչության նիստում որոշում կայացվեց Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի պաշտոնում առաջադրել Հայկ Մարությանի թեկնածությունը:

Նիստից հետո Մարությանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իր ծրագիրը լինելու է կուսակցության միասնական ծրագիրը. «Իմ մոտեցումները նախնական համընկնում են կուսակցության մոտեցումների հետ: Կան որոշակի շեշտադրումներ, որ ես առանձնացրել եմ: Դրանք շուտով հանրությանը կներկայացնեմ»,-ասաց Մարությանը՝ հավելելով, որ շուտով կներակացվի նաև ամբողջ ծրագիրը, և քննարկումները կսկսվեն:

Երևանի քաղաքապետի թեկնածուի խոսքերով, 2012 թվականից հետո դերասանական աշխատանքն իր կյանքում կազմում է ընդամենը 20 տոկոս, իսկ մնացած 80 տոկոսը կազմում են իր կազմակերպչական և կառավարական աշխատանքներն իրենց կենտրոնում, ինչպես նաև քաղաքական ու սոցիալական ակտիվ գործունեությունը:

Մարությանն իր խոսքի վերջում նշեց, որ թևերը քշտաց երևանցիների հետ միասին լուծելու է Երևանի խնդիրները:

 

 

Նույն շարքից