Բարի օր Հասարակություն 

Խորվաթիայի գեղեցկուհի նախագահը խոսել է բոլորին հուզող հարցի մասին

analitik.am

Խորվաթիայի նախագահ Կալինդա Գրաբար-Կիտերովիչը չի նկատել, որ Ռուսաստանում տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողներին պարգևատրելու ժամանակ իր համար  անձրևանոցն անմիջապես չեն բերել: Այս մասին նախագահը խոսել է Կոմմերսանտի հետ զրույցի ժամանակ:

«Այդ պահին իմ սանրվածքը և այն, թե ինչպիսի տեսք ունեմ, ինձ չէր հետաքրքրում, ես միայն մտածում էի խաղացողների մասին»,-խոստովանել է նախագահը:

Խորվաթիայի նախագահը խոստովանել է նաև, որ չի կարողացել զսպել արցունքները, երբ տեսել է, թե ինչպես է իր երկրի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը ստանում առաջնության լավագույն խաղացողի մրցանակը. «Ես նրա աչքերից հասկացա, որ նա պատրաստ է ամեն ինչ տալ, որպեսզի հիմա այլ գավաթ ստանա: Ես չկարողացա չարտասվել»:

Հիշեցնենք, որ առաջնության հաղթողներին պարգևատրելու ժամանակ անձրևից հետո խոսակցություններ և քննդատություններ սկսվեցին, քանի որ անձրևի ժամանակ նախ բացվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձրևանոցը, ապա՝ մյուսներ՝ Ֆրանսիայի և Խորվաթիայի նախագահների, ՖԻՖԱ-ի նախագահի և մյուսների:

 

Նույն շարքից