ԱՄՆ-ում ընթացող Չեմպիոնների միջազգային գավաթի շրջանակներում «Բարսելոնա»-«Տոտենհեմ» հանդիպման ժամանակ «Ռեալի» երկրպագուն ծաղրել է կատալոնական գրանդի երկրպագուներին:
Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է վերոնշյալ երկրպագուն պարում «Բարսելոնայի» երկրպագուների առջև, ցուցադրաբար համբուրում Արքայական ակումբի էմբլեման: Ի վերջո կատալոնացիների երկրպագուները չեն դիմանում և սկսում են ինչ-որ իրեր նետել սերուցքայինների երկրպագուի ուղղությամբ, ով ստիպված է լինում դադարեցնել իր պարը:
Հավելենք, որ հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով:
Now a Real Madrid fan winding up the Barca fans. pic.twitter.com/FPuAyL0Mt4
— Alasdair Gold (@AlasdairGold) July 29, 2018