Միջազգային Քաղաքականություն 

Թուրք-ամերիկյան հարաբերությունները մտնում են փակուղի. Էրդողանը սպառնում է Թրամփին

analitik.am

Հուլիսի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում զիջումներ անել քահանա Էնդրյու Բրանսոնի գործում և պատրաստ է մինչև վերջ գնալ՝ անտեսելով ԱՄՆ-ի սպառնալիքները՝ պատժամիջոցներ կիրառելու մասով:

Հիշեցնենք, որ վերոնշյալ քահանան Թուրքիայում ձերբակալվել է 2016 թվականին, նրան մեղադրում են լրտեսության և ահաբեկչության մեջ:

Էրդողանի խոսքերով, ԱՄՆ-ը պետք է փոխի իր դիրքորոշումը, հակառակ դեպում հանձինս Թուրքիայի կկորցնի ուժեղ և անկեղծ գործընկերոջ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տունը լուրջ պատժամիջոցներ է կիրառելու Թուրքիայի դեմ, եթե Բրանսոնին ազատ չարձակեն Թուրքիայում:

Նույն շարքից