Բարի օր Գլխավոր Հասարակություն 

Ավտովթար՝ «Տառերի Պուրակ» հուշարձանի մոտ. Զոհ կա

analitik.am

Հուլիսի 29-ին, ժամը 22.41-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ «Տառերի Պուրակ» հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1960 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին և շրջվել: Վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Վ. Ա.-ն (ծնված 1985 թ.), տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Նույն շարքից