Գլխավոր Քաղաքականություն 

Խաչատուրովի թեման եղել է Ռուսաստանի և Բելոռուսի արտգործնախարարների խոսակցության առարկա

analitik.am

Ռուսաստանի և Բելոռուսի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Վլադիմիր Մակեյը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ՀԱՊԿ գործունեությանը վերաբերող ընթացիկ հարցերը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Բելոռուսի արտգործնախարարությունն իր հերթին հաստատել է հեռախոսազրույցի փաստը՝ հավելելով, որ քննարկվել է նաև կառույցի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել Խաչատուրովին փոխերինելու վերաբերյալ:

Հիշեցնենք նաև, որ Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նույն շարքից