Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ` Ծիածան գյուղում

analitik.am

Հուլիսի 30-ին, ժամը 02:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Ծիածան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:41-ին, մարվել՝ 05:05-ին:

Այրվել են տան տանիքը (մոտ 220 քմ) և ննջասենյակները (45 քմ)՝ գույքով:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից