Հասարակություն 

Սոչիում հրդեհի զոհերը ԱՊՀ երկրների քաղաքացիներ են. Նոր մանրամասներ

Ինչպես ավելի վաղ Analitik.am-ը հայտնել է, հայաշատ Սոչի քաղաքում տեղի ունեցած ողբերգական ելքով հրդեհի արդյունքում 8 զոհ կա, 3 վիրավոր, որոնցից մեկը, նախնական տեղեկություններով, 16-ամյա դեռահաս է:

ՌԴ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ կրկին նախնական տեղեկություններով, զոհերը և վիրավորները ԱՊՀ երկրների քաղաքացիներ են, ովքեր վարձու աշխատողներ են եղել, իսկ հրդեհի պատճառը հնարավոր է եղել է խորովածի պատրաստման համար նախատեսված սարքը:

Հայտնի է նաև, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել է տեղի ժամանակով ժամը 05:40-ի մոտակայքում:

Analitik.am-ը փորձում է ճշտել՝ կան արդյո՞ք զոհերի թվում հայեր, թե՝ ոչ:

 

 

 

Նույն շարքից