Հասարակություն 

Սոչիում հրդեհից զոհված հայի ինքնությունը հայտնի է

Արդեն հայտնել ենք այն մասին, որ այսօր վաղ առավոտյան հայաշատ Սոչի քաղաքում հրդեհ է բռնկվել երկահարկանի տանը, ինչի արդյունքում զոհվել է 8 մարդ:

Ինչպես քիչ առաջ Aanlitik.am-ին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը, զոհերից 4-ի ինքնությունն արդեն հայտնի է, նրանցից մեկը ՀՀ քաղաքացի է՝ 1950 թվականին ծնված Հարությունյան Ն. Ստեփանի:

Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանց թիվը, ԱԻ նախարարության խոսնակի փոխանցմամբ, հասնում է 11-ի: Ավելի վաղ հայտնվում էր 3 վիրավորի մասին:

Հիշեցնենք, որ ռուսական ԶԼՄ-ների տեղեկություններով, զոհերն ու վիրավորներն ԱՊՀ քաղաքացիներ են:

Նույն շարքից