Հասարակություն 

Շաշկու բակային մրցաշարում հաղթել է մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ներկայացուցիչը

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով համաքաղաքային բակային ավանդական մրցաշարում նախավերջին մարզաձևը շաշկին էր: Երևանի վարչական շրջանների միջև ծավալված պայքարում այս մարզաձևում հաղթել է Նուբարաշենի ներկայացուցիչը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանները ներկայացնող երեխաները: Առաջին երեք տեղերը զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են պատվոգրերով ու մեդալներով: Շաշկու մրցույթի ավարտից հետո անցկացվել է նաև եռանարդու մրցաշար, որը վերջին տարիներին տեղ գտած մրցաձև է:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային մրցաշարի 8 մարզաձևերում թիմային ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից