Բարի օր Հասարակություն 

Խաչատուրովը չի լքել Հայաստանը. Փաստաբան

analitik.am

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց, գտնվում է Հայաստանում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է վերջինիս պաշտպան Միհրան Պողոսյանը:

Պողոսյանը նաև նշել է, որ դեռ վերջնական որոշում չկա՝ դատարանի որոշումը բողոքարկվելու է, թե՝ ոչ: Փաստաբանի խոսքերով, ամենայն հավանականությամբ նման որոշում կկայացվի:

Հիշեցնենք նաև, որ Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նույն շարքից