Հասարակություն 

Սոչիի հրդեհի զոհերի մեծ մասը, նախնական տեղեկություններով, Հայաստանի քաղաքացիներ են. ՏԱՍՍ

Սոչիում հրդեհից զոհվածների մեծ մասը, նախնական տեղեկություններով, ՀՀ քաղաքացիներ են: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Ավելի վաղ ԱԻՆ-ից Analitik.am-ին հայտնել էին, որ զոհերից մեկը ՀՀ քաղաքացի է ու նրա ինքնությունն արդեն հայտնի է:

Հավելենք, որ այսօր առավոտյան տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհվել է 8 մարդ, վիրավորվել 11:

 

Նույն շարքից