Միջազգային Քաղաքականություն 

Իմ կինը ճապոնուհի է, օյ, այսինքն չինուհի. Բրիտանացի նախարարը շփոթվել է Չինաստանում

analitik.am

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանտը Չինաստան կատարած այցի ժամանակ չինացիներին շփոթել է ճապոնացիների հետ, այս մասին հայտնում է Sky News-ը:

Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ բրիտանացի նախարարը ցանկացել է ընդգծել ընդունող կողմի հետ իր անձնական կապը, սակայն սխալմամբ իր չինուհի կնոջն անվանել է ճապոնուհի:

«Իմ կինը ճապոնուհի է, օյ, այսինքն չինուհի»,-հայտարարել է Հանտը, ում խոսքերին ծիծաղ է հաջորդել:

Ամեն դեպքում բրիտանացին իր խոսքը շարունակել է՝ նշելով, որ չինացիների հետ իրենք ամուր կապեր ունեն:

 

Նույն շարքից