Իտալիայի ներքին գործերի նախարար Մատտեո Սալվինին մեջբերում է արել իտալական ֆաշիզմի հիմնադիրներից մեկի՝ Բենիտո Մուսսոլինիի մտքերից՝ պատասխանելով իր հասցեին հնչող քննադատություններին: Այս մասին նա խոսել է թվիթերյան իր էջում:
«Որքան թշնամի ունեք, այդքան պատիվ ունեք»,-հայտարարել է իտալացին: Այս բառերը գրեթե նույնությամբ կրկնում են ֆաշիզմի հայրերից մեկի խոսքերը՝ «Շատ թշնամիներ-մեծ պատիվ»: Այս խոսքերը վերագրվում են ինչպես Մուսսոլինիին, այնպես էլ Հռոմի Հուլիոս Կեսար կայսերը:
Հայտարարությունն առաջացրել է իտալացի քաղաքական գործիչների զայրույթը, ովքեր ներողություն ու պարզաբանում են պահանջում: Նախարարի կողմնակիցները, սակայն, պնդում են, որ հայտարարության մեջ որևէ ֆաշիստական ենթատեքստ չկա, և վերջինս ուղղակի արձագանքել է քննադատությանը, որին ենթարկվում է ներգաղթյալների նկատմամբ վարած քաղաքականության համար: