Հասարակություն 

Ծաղկաձորի ձախ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն  տեղեկացնում է,  որ գործող գազատարների  հետ ներմիացման  աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի  31-ի  ժամը   10:00-ից  մինչև ժամը 15:00-ն դադարեցվելու է Կոտայքի  մարզի Ծաղկաձոր քաղաքի ձախ թաղամասի  գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում   ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

«Գազպրոմ Արմենիա»

 

Նույն շարքից