Հասարակություն 

«Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել. Կա 1 զոհ, 1 վիրավոր

Հուլիսի 29-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 220-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվելով հայտնվել ճանապարհի ձախ կողնակ:

Վարորդը` 21-ամյա Գեւորգ Ղարիբյանը, տեղում մահացել է, իսկ 21-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Նույն շարքից