Մոսկվայի դատարանը որոշում է երեք քույրերի խափանման միջոցը, ովքեր սպանել են իրենց հորը՝ Միխայել Խաչատրյանին: Ավելի վաղ Քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել նրանց կալանավորման համար:
Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայում: Հարազատ քույրերը դանակահարել և սպանել են իրենց հորը, վերջինիս մարմնի վրա դանակի մոտ 40 հարվածի հետք է հայտնաբերվել: Հարցաքննության ժամանակ նրանք ընդունել են մեղադրանքը՝ հայտարարելով, որ հայրն անընդհատ տանջել է իրենց:
Խաչատրյանը նաև որդի ունի՝ Խաչիկ անունով, ով չի հավատում քույրերի պատմությանը, թե իրենց հայրը սադիստ է եղել: