Հասարակություն 

ՔՊ վիճակի համալիր գնահատման ուսումնասիրություն Արմավիրի մարզում

Օրերս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը՝ ՔՊ վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարտիրոսյանի գլխավորությամբ, ՀՀ Արմավիրի մարզում իրականացրել է քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրություն:

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ կառավարության «ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման» կարգի համաձայն:

Քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացումից հետո ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր, Վաղարշապատ, Բագարան, Բամբակաշատ, Երվանդաշատ, Ջանֆիդա, Մյասնիկյան, Քարակերտ համայնքներում, ինչպես նաև «Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում և «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ում կատարվել է ուսումնասիրություն:

Արդյունքում ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերել մարզի համայքներին և կազմակերպություններին ՔՊ միջոցառումների պլանավորման փաստաթղթերը կազմելու և ճշգրտելու աշխատանքներում:

Նույն շարքից