Հայաստան Քաղաքականություն 

Ինչու է Նիկոլ Փաշինյանն ահավոր խանդում Արմեն Սարգսյանին. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Բաղրամյան 26-ն ամբողջովին «պարապուրդի» է մատնված։ Նախագահ Արմեն Սարգսյանին խոստացված հսկա «ամրոցից» Նիկոլ Փաշինյանի սիրտը չի կտրվում՝ ի շարս Սևանի կառավարական ամառանոցի, որն անչափ սիրեց երկրի վարչապետը, և Կոնդի ամառանոցի։

Բաղրամյան-26-ը «պահվել» է որպես «ընդունարան», որը կօգտագործվի Ֆրանկոֆոնիայի հյուրերի, Գերմանիայի կանցլերի ընդունելության ժամանակ։

Սեփական արտքաղաքական օրակարգի բացակայությամբ աչքի ընկած, արտքաղաքական բոլոր ուղղություններով խնդիրներ ստեղծած Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում փորձում է ցուցադրել իր բոլոր «կառավարական» հմայքները, բարձրաստիճան հյուրերի ընդունելությունը կազմակերպելով «պարապ մնացած» Բաղրամյան-26-ում, երբ ոչ միայն որևէ լումա չունի նրանց Հայաստան հրավիրելու գործում, այլև ԱԳՆ-ի հետ անում են ամեն ինչ, որ Բաղրամյան-26-ի ապագա «տեր» Արմեն Սարգսյանը Ֆրանկոֆոնիայի օրերին ընդհանրապես «չերևա», չողջունեն նրան այնպես, ինչպես իրեն են ողջունում։ «Խանդում է ահավոր»,- ասացին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից