Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը պատրաստ է հանդիպել Ռոհանիի հետ. Իրանը պայմաններ է առաջ քաշել

analitik.am

Սպիտակ տանն Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած ժամանակ հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Թրամփը նշել է, որ հանդիպման համար որևէ նախապայման պետք չէ՝ հավելելով, թե չգիտի՝ պատրաստ է արդյո՞ք Ռոհանին այդ հանդիպմանը:

Իրանի պատասխանն այս հայտարարությանը հաջորդել է գրեթե անմիջապես: Նախագահ Ռոհանիի խորհրդական Համիդ Աբութալեբին հայտնել է, որ վերջինս պատրաստ է հանդիպել Թրամփի հետ, սակայն մինչ այդ ԱՄՆ-ը պետք է իր հավատարմությունը հաստատի Իրանի հետ միջուկային պայմանագրին:

Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ ամերիկյան կողմը պետք է հարգի իրանցիներին, թուլացնի թշնամանքը և, ինչպես արդեն նշվեց, վերադառնա միջուկային պայմանագրին:

 

Նույն շարքից