Հասարակություն Պատահարներ 

Թբիլիսյան խճուղում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և էլ. սյանը

analitik.am

Հուլիսի 30-ին, ժամը 19:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 26 շենքի մոտակայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և էլ. սյանը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին. գազի արտահոսք չի եղել:

Նույն շարքից