Բարի օր Հասարակություն 

Նոր մանրամասներ՝ Մոսկվայում քույրերի կողմից հայ հորը սպանելու գործում

analitik.am

Մոսկվայում 3 քույրերը հնարավոր է իրենց հայ հորը՝ Միխայել Խաչատուրյանին, սպանել են, քանի որ վերջինս թույլ չի տվել իրենց շփվել մոր հետ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով իրավապահներին:

Աղբյուրը նաև հայտնում է, որ Խաչատուրյանին դանակի բոլոր հարվածները, նախնական տեղեկություններով հասցրել է փոքր քույրը, ով հորը մեղադրում է իր նկատմամբ սեռական ոտնձգության մեջ: Այս վարկածը, իրավապահների փոխանցմամբ, հավանաբար իրականությանը չի համապատասխանում և մանրամասնորեն ուսումնասիրվելու է: Հատկանշական է, որ մոտ 40 հարվածներից ոչ մեկը մահացու չի եղել և միայն վերջին հարվածը, որը եղել է Խաչատուրյանի սրտին, եղել է մահացու:

Սպանությունից հետո, իրավապահների փոխանցմամբ, աղջիկները փորձել են կատարվածը ներկայացնել որպես ինքնասպանություն՝ դանակի հարվածներ հասցնելով իրենց: Սակայն շատ արագ պարզվել է, որ դանակի հարվածները հասցվել են հայելու առաջ և մարմնի այնպիսի հատվածներում, որպեսզի սպիների առաջացման դեպքում դրանք տեսանելի չլինեն:

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, 17, 18 և 19 տարեկան քույրերը հնարավոր է նաև իրենց հորը սպանած լինեն այն բանի պատճառով, որ վերջինս թույլ չտվել իրենց ազատ կյանք վարել և խիստ մարդ է եղել:

Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայել Խաչատուրյանը սպանվեց հուլիսի 30-ին:

Նույն շարքից