Հուլիսի 24-ի դրությամբ ութ պաշտոնատար անձինք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չեն ներկայացրել 2017 թվականի գույքի ու եկամուտների վերաբերյալ տարեկան հայտարարագրերը:
Ինչպես «Հետք»-ին տեղեկացրեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, նրանցից 3-ի՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին նախագահ Աղվան Պետրոսյանի, Մարսելում Հայաստանի գխավոր հյուպատոս Վարտան Սիրմակեսի և Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի վերաբերյալ հարուցված վարույթներով Հանձնաժողովը դեռ որոշում չի կայացրել: Պատճառն այն է, որ Աղվան Պետրոսյանը գտնվում է կալանքի տակ և որոշակի դժվարություններ են առաջացել, իսկ Շառլ Ազնավուրի և Վարտան Սիրմակեսի մասով էթիկայի հանձնաժողով պետք է ներկայացվեն որոշ ապացույցներ:
Մյուս պաշտոնյաների՝ Լեոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի, վերջինիս եղբոր՝ Լոս Անջելոսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովի, Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Զավեն Դադայանի նկատմամբ, նախ կիրառվել է վարչական տույժ՝ նախազգուշացում, որի կիրառումից հետո, 30 օրվա ընթացքում, նրանց կողմից հայտարարագրերը դարձյալ չեն ներկայացվել: Արդեն կիրառվել է տուգանք՝ 200 հազար դրամի չափով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում