Հասարակություն 

Սոչիում անհրաժեշտ օգնություն կցուցաբերվի հրդեհի զոհերի և վիրավորների հարազատներին

Իշխանությունները կցուցաբերեն անհրաժեշտ օգնություն Սոչիում ողբերգական ելքով հրդեհի արդյունքում զոհերի և վիրավորների հարազատներին: Այս մասին հայտարարել է Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհի արդյունքում զոհվել է 8, վիրավորվել 11 մարդ: Զոհերից 4-ը հայեր են, նրանց ինքնությունն արդեն հայտնի է:

Տեղի իշխանությունները նշում են, որ զոհերից 5-ը կանայք են, մեկը՝ 9-ամյա աղջնակ, 2-ը տղամարդ:

 

Նույն շարքից