Բարի օր Հասարակություն 

Քոչարյանը լավ տրամադրությամբ շարունակում է իր ամենօրյա մարզումները. Սողոմոնյան

analitik.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում նկատմամբ դատարանն օրեր առաջ որպես խափանման միջոց ընտրեց կալանքը, իրեն լավ է զգում և շարունակում է իր ամենօրյա մարզումները: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Սողոմոնյանը նշել է, որ երկրորդ նախագահի տրամադրությունը լավ է՝ մարտական, և նա պատրաստվում է շարունակել աշխատանքները և ավարտին հասցնել իր ինքնակենսագրականը:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նույն շարքից