Չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Կարեն Ղազարյանի մասին 2 շաբաթից ավել է տեղեկություններ չկան: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Բալայանի խոսքերով, Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի 106-րդ հոդվածը, մինչ այսօր ԿԽՄԿ ներկայացուցիչներին թույլ չի տվել այցելել Ղազարյանին, ինչի մասին խոսել է նաև ՀՀ ՄԻՊ-ը:
ԱԳՆ ներկայացուցիչը հավելեց, որ այդ հարցը հայկական կողմի ուշադրության կենտրոնում է: