Հասարակություն 

Ադրբեջանը համաձայնություն չի տալիս նախիջևանյան ճակատում դիտարկում անցկացնելու համար. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը կարևորում է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման անցկացումը, ինչը կարող է ծառայել որպես զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ: Այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով, վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի ներքո հայկական կողմը պարբերաբար դիմել է դեսպան Կասպշիկի գրասենյակին նման դիտարկում կազմակերպելու առաջարկութամբ, սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել:

Հայկական կողմն այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում է:

 

 

Նույն շարքից