Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ ԱԳՆ-ն` Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Ալիև հանդիպումների մասին

analitik.am

Այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը,  խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման մասին, հայտարարեց, որ կա նման հանդիպում կազմակերպելու մտադրություն և այժմ ընթանում են քննարկումներ հարցի շուրջ. «Արդեն կարող ենք հաստատ ասել, որ Փաշինյանը սեպտեմբերին մասնացկելու  է ՄԱԿ-ի գլխավոր ասսամբլեայի բացմանը, կունենա երկկողմ հանդիպումներ, որոնց շարքում հնարավոր է լինի նաև հանդիպում Թրամփի հետ: Այս պահի դրությամբ վերջնական պայմանավորվածություն չկա»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը, Բալայանը նշեց, որ ՀՀ վարչապետն օրեր առաջ վերահաստատել է պատրաստակամութունը հանդիպելու Ալիևի հետ. «Այստեղ պետք է ելնենք այն իրողությունից, որ հանդիպումն ինքնանպատակ չէ, այն պետք է ունենա բովանդակություն, որը կարող է լինել նոր պայմանավորվածությունների ձեռքբերում,  կամ նախորդների վերահաստատում: Խոսքը վերաբերում է այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել ՀՀ նախկին իշխանությունների հետ»:

 

Նույն շարքից