Քաղաքական 

Մերկելի հայաստանյան այցը պաշտոնապես հաստատված չէ

Հայաստան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցելությունը որևիցե պաշտոնական խողովակով չի հաստատվել: Այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսի ազդեցություն կունենա այդ այցը, Բալայանը հայտարարեց՝ քանի դեռ այն պաշտոնապես չի հաստատվել ժամանակավրեպ կլինի խոսել այդ մասին. «Եթե կլինեն պաշտոնական հաստատումներ գերմանական և մեր կողմից, այդ ժամանակ կխոսենք ակնկալիքների մասին»:

Բալայանի խոսքերով, դիվանագիտական պրակտիկայում ընդունված է, որ նման այցերի մասին հայտարարությունները միաժամանակ արվում են երկու մայրաքաղաքներում. «Այժմ նման հայտարարություն չկա»:

Նույն շարքից