Հասարակություն 

Կանադայում հեռուստահաղորդավարն ուղիղ եթերում փորձել է տեր գտնել անօթևան շան համար (տեսանյութ)

 

Կանադայում եղանակի տեսության մեկնաբան Մայք Սոբելը փորձել է Global Edmonton հեռուստաալիքի ուղիղ եթերում տեր գտնել անօթևան շան համար, գրում է lenta.ru-ն՝ Global News-ին հղումով։

 

Հաղորդման տեսանյութը YouTube-ում մի քանի օրում ունեցել է ավելի քան 2.7 միլիոն դիտում։

 

Մայք Սոբելը, ով կենդանուն բերել էր եղանակի տեսության ստուդիա, տեսանյութի սկզբում ասում է, որ փորձում է օգնել Ռիփլ անունով շանը տեր գտնել։

 

Հաղորդավարը շարունակել է վարել եղանակի տեսությունը շան հետ, որը փորձել է ցատկել հաղորդավարի վրա, խաղալ նրա հետ և քաշքշել իր շնաթոկը։

Նույն շարքից